Dr. Rusiko

Call Directions

Dr. Rusiko Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Rusiko, Doctor, Մանանդյան 9, Erevan.

Ռուսուդան Սերգեյի Վարդանյան
▪︎Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
▪︎Բժշկական գիտությունների թեկնածու
▪︎«Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ
▪︎ «Էկոսենս» ԱԿ գինեկոլոգ, ՈւՁՀ ախտորոշման մասնագետ
▪︎ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի միջազգային փորձագետ

Այս միտքը քանի՜ կին է լսել իր կյանքում:Իրականում, 40 տարեկանից հետո բնական ճանապարհով հղիանալ հնարավոր է, սակայն տարիքի ...
31/10/2026

Այս միտքը քանի՜ կին է լսել իր կյանքում:

Իրականում, 40 տարեկանից հետո բնական ճանապարհով հղիանալ հնարավոր է, սակայն տարիքի հետ հղիանալու հավանականությունը նվազում է։

19/10/2026

Հոկտեմբերի 17-ին հնարավորություն ունեցա ոչ միայն մասնակցելու, այլև վարելու «Դաշտանադադար և հետդաշտանադադար․ կանանց առողջության պահպանման ժամանակակից մոտեցումները» խորագրով գիտագործնական համաժողովը։

Ինձ համար հատկապես կարևոր են նման մասնագիտական հանդիպումները, որտեղ տարբեր ոլորտների բժիշկները համախմբվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ կանանց առողջության և կյանքի որակի բարելավման համար։

Համաժողովի ընթացքում գինեկոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, սրտաբանության և ուռուցքաբանության ոլորտների մասնագետների հետ անդրադարձանք դաշտանադադարի շրջանում կանանց առողջությանը վերաբերող կարևոր հարցերին, քննարկեցինք ժամանակակից բուժական մոտեցումներն ու մասնագիտական փորձը։

Շնորհակալ եմ բանախոսներին ու գործընկերներիս՝ հետաքրքիր զեկույցների, բովանդակալից քննարկումների և ջերմ մասնագիտական մթնոլորտի համար։

Վստահ եմ՝ կանանց առողջության մասին հոգատարությունը չի սահմանափակվում կյանքի որևէ տարիքային փուլով, իսկ միջմասնագիտական համագործակցությունը լավագույն արդյունքների հասնելու կարևոր նախապայմաններից է։

Հոկտոմբերի 18-ը մենոպաուզայի համաշխարհային օրն է:Հիշեք, սա կյանքի բնական փուլ է: Ձեր կյանքի որակը կարևոր է յուրաքանչյուր...
18/10/2026

Հոկտոմբերի 18-ը մենոպաուզայի համաշխարհային օրն է:

Հիշեք, սա կյանքի բնական փուլ է: Ձեր կյանքի որակը կարևոր է յուրաքանչյուր տարիքում:

Եթե փոփոխություններն ազդում են ձեր կյանքի որակի վրա, դիմեք գինեկոլոգի:

17/10/2026

Հոկտեմբերի 9-10-ը մասնակցել եմ «Հղիության արհեստական ընդհատումը. իրավունք և պրակտիկա» խորագրով մասնագիտական հանդիպմանը:

Հանդիպմանը հանդես եմ եկել «Դեղորայքային աբորտի խնամքի նոր գործելակարգի ներկայացում և քննարկում» թեմայով զեկույցով:

Զեկույցի շրջանակում անդրադարձանք դեղորայքային աբորտի խնամքի ժամանակակից մոտեցումներին, նոր գործելակարգի կիրառման առանձնահատկություններին և մասնագիտական պրակտիկայում դրանց նշանակությանը։

Հանդիպումը մասնագիտական փորձի փոխանակման և ոլորտի արդիական հարցերի քննարկման կարևոր հնարավորություն էր:

Իմ մասնագիտության անտեսանելի կողմը ✨
14/10/2026

Իմ մասնագիտության անտեսանելի կողմը ✨

Մի մոռացեք հոգ տանել նաև ձեր առողջության մասին:
11/10/2026

Մի մոռացեք հոգ տանել նաև ձեր առողջության մասին:

Այսօր բժշկի մասնագիտական օրն է, ու ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ՝ ինձ վստահելու, ձեր վախերն ու հույսերն ինձ հետ կի...
05/10/2026

Այսօր բժշկի մասնագիտական օրն է, ու ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ՝ ինձ վստահելու, ձեր վախերն ու հույսերն ինձ հետ կիսելու համար։

Տարիների ընթացքում իմ աշխատանքը դարձել է բազմաթիվ պատմությունների մի մասը։ Յուրաքանչյուր նոր կյանքի առաջին ճիչը, ձեր թեթևացած հայացքն ու ուրախության արցունքներն ինձ հիշեցնում են, թե ինչու եմ ընտրել այս ճանապարհը։

Շնորհավորում եմ իմ գործընկերներին։ Մաղթում եմ ուժ, համբերություն ու հոգատարություն՝ ամեն օր մարդու կողքին լինելու համար։

Սիրով՝ Dr.Rusiko 🤍

Տարիքի հետ փոխվում են օրգանիզմի հորմոնալ և վերարտադրողական առանձնահատկությունները, հետևաբար կարող են փոխվել նաև անհրաժեշ...
04/10/2026

Տարիքի հետ փոխվում են օրգանիզմի հորմոնալ և վերարտադրողական առանձնահատկությունները, հետևաբար կարող են փոխվել նաև անհրաժեշտ հետազոտությունները։

Առանձնացրել եմ հետազոտությունները՝ ըստ տարիքային խմբերի, որոնք կարող են օգնել գնահատել վերարտադրողական առողջությունը, հորմոնալ ֆոնը և ժամանակին նկատել որոշ փոփոխություններ։

Սակայն կարևոր է հիշել՝ չեքափը պարզապես հետազոտությունների ցանկ չէ։ Նույն տարիքի երկու կնոջ համար անհրաժեշտ հետազոտությունների ծավալը կարող է տարբեր լինել՝ կախված գանգատներից, դաշտանային ցիկլից, բժշկական ու ընտանեկան պատմությունից, հղիության պլանավորումից և այլ գործոններից։

Այդ պատճառով հետազոտությունների ընտրությունն ու արդյունքների մեկնաբանությունը ճիշտ է կատարել բժշկի հետ։

Նյութը կրում է տեղեկատվական բնույթ և չի կարող փոխարինել մասնագիտական խորհրդատվությանը:

Կարևոր է չանտեսել կրկնվող կամ առօրյային խանգարող ցավը։ Գանգատների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:Նյութը կրում է տեղեկատվ...
24/09/2026

Կարևոր է չանտեսել կրկնվող կամ առօրյային խանգարող ցավը։ Գանգատների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

Նյութը կրում է տեղեկատվական բնույթ և չի կարող փոխարինել մասնագետի խորհրդատվությանը։

Խորհրդատվության և հերթագրումների համար`
📲 +37493519529
📍«Շենգավիթ» ԲԿ

Բեղմնավորման ամսով կարելի է մոտավոր պատկերացնել, թե տարվա որ ամսին է սպասվում փոքրիկի ծնունդը։Սակայն կարևոր է հիշել՝ սա ...
21/09/2026

Բեղմնավորման ամսով կարելի է մոտավոր պատկերացնել, թե տարվա որ ամսին է սպասվում փոքրիկի ծնունդը։

Սակայն կարևոր է հիշել՝ սա միայն կողմնորոշիչ հաշվարկ է։ Հղիությունը միջինում տևում է մոտ 40 շաբաթ՝ հաշված վերջին դաշտանի առաջին օրվանից, իսկ ծննդաբերության ենթադրյալ ժամկետը ճշգրտվում է նաև հղիության վաղ շրջանում կատարված ուլտրաձայնային հետազոտության տվյալներով։

Եվ ևս մեկ կարևոր բան․ ծննդաբերության ենթադրյալ ամսաթիվը վերջնաժամկետ չէ․ լիովին բնական է, որ ծննդաբերությունը տեղի ունենա դրանից առաջ կամ հետո։

Պահպանեք աղյուսակը, եթե պլանավորում եք հղիություն։ 🤍

Address

Մանանդյան 9
Erevan
0006

Telephone

+37493519529

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Rusiko posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category