24/07/2026
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի աշխատանքի նվազումն է, երբ այն չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ։ Արդյունքում դանդաղում է օրգանիզմի նյութափոխանակությունը։
Հիմնական ախտանիշներն են՝
✅ մշտական հոգնածություն,
✅ քաշի ավելացում,
✅ սառնության զգացողություն,
✅ մաշկի չորություն,
✅ մազաթափություն,
✅ քնկոտություն,
✅ հիշողության և կենտրոնացման խանգարումներ,
փորկապություն։
Հիպոթիրեոզը հաճախ հայտնաբերվում է արյան հետազոտությամբ (TSH, T4) և ճիշտ բուժման դեպքում լիովին վերահսկելի է։ Եթե նշված ախտանիշները երկար ժամանակ պահպանվում են, անհրաժեշտ է դիմել մասնագետի։
#վահանաձևգեղձ #էնդոկրինվիրաբույժ #էնդոկրինոլոգիա #հորմոնալխանգարումներ