Dr. Ida Navasardyan

Call Directions Contact the practice

Dr. Ida Navasardyan - գինեկոլոգ
#գինեկոլոգ

#гинеколог

Ռադիոլոգներ ջան ստուգեք😅եթե ճիշտ է շարունակեմ-6 ամիս սովորել եմ😅
12/11/2026

Ռադիոլոգներ ջան ստուգեք😅եթե ճիշտ է շարունակեմ-6 ամիս սովորել եմ😅

09/11/2026

Ինչպե՞ս դարձա գիտնական… 😂

Սկզբում ընտանիքիս համար ես ոչ լուրջ բժիշկ էի, որովհետև դեռ ուսանող էի։ Իմ կարծիքը դեռ այնքան էլ հաշվի չէին առնում, բայց դե՝ ապագա բժիշկ էի։

Հետո մնացի անլուրջ բժիշկ, որովհետև նեղ մասնագիտացումս գինեկոլոգիան էր։ Դե գիտեք՝ ընտանիքում գինեկոլոգ ունենալը մի փոքր այլ պատմություն է։ 😂

Այնուհետև աստիճանաբար դարձա ընտանիքի, հարազատների, բարեկամների, հարևանների, շենքի, թաղամասի ու վերջապես ամբողջ շրջապատի բժիշկը, որովհետև արդեն փորձ ունեի։

Իսկ ինչ վերաբերում է off-label բուժումներին… ասեմ միայն, որ դրանցից շատերն արդեն հասցրել եմ փորձարկել իմ և հարազատներիս վրա։ Իհարկե, գիտական հետաքրքրությունից ելնելով։ 😂

Բայց գիտնական դառնալու ճանապարհին կար ևս մեկ շատ կարևոր հանգամանք։

Ես պարտավոր էի պարբերաբար զանգահարել իմ մտերիմներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, հարցնել՝
— Ինչպե՞ս ես։
— Ճնշումդ ինչքան է։
— Շաքարիդ թվերը
— Դեղերդ խմո՞ւմ ես։
— Լավ զգո՞ւմ ես քեզ։

Եվ այս ամբողջ բժշկական հարցաքննությունից հետո, երբ վերջապես հերթը հասնում էր ինձ, որ ասեմ՝ «Գիտե՞ք, ես էլ մի փոքր վատ եմ զգում…», հեռախոսազրույցն արդեն ավարտվում էր։

— Շնորհակալ եմ, որ զանգեցիր։
— Լավ եղիր։
— Դու էլ առողջ եղիր։

Ու այդպես, տարիների փորձի, գիտական հետաքրքրության, off-label փորձարկումների և անթիվ հեռախոսային կոնսիլիումների արդյունքում ես դարձա… ընտանեկան շրջապատի գիտնականը։ 😂

Հ.Գ. Միայն մի բան դեռ չեմ հասկացել՝ իսկ ո՞վ է իմ բժիշկը։ 🤣❤️

Քանի գինեկոլոգիական թեստերը չկան, ասեցի պատասխանեմ ուրոլոգիական  թեստերի հարցերին-լավ էլ ստացվեց😂Բայց ես ուրոլոգիան Ռ - ...
05/11/2026

Քանի գինեկոլոգիական թեստերը չկան, ասեցի պատասխանեմ ուրոլոգիական թեստերի հարցերին-լավ էլ ստացվեց😂
Բայց ես ուրոլոգիան Ռ - ով կգրեի😂😂😂

05/11/2026
03/11/2026

‼️Համընդհանուր ապահովագրության փաթեթում չկա հասկացողություն ,,2րդ կարծիք,, Ուղեգրերը տրամադրվում են խիստ ցուցումով😏
Բժշկի ընտրությունը ազատ է, բայց ոչ անսահմանափակ🌹

‼️խնդրանք+ կդնեք,եթե դժվար չի🩷
02/11/2026

‼️խնդրանք
+ կդնեք,եթե դժվար չի🩷

Եղբորս տղան է -այսօր տարեդարձն է🩷Պատեէազմ տեսած, քովիդ տեսած-հայրենասեր մեծացոծ սերունդն է!Մի ձեռքում դիմակը, մյուսում ի...
02/11/2026

Եղբորս տղան է -այսօր տարեդարձն է🩷
Պատեէազմ տեսած, քովիդ տեսած-հայրենասեր մեծացոծ սերունդն է!
Մի ձեռքում դիմակը, մյուսում իր կողմից նկարված Արցախի դրոշն ու տանկերը ,գնում է դպրոց-այս սերունդը դեռ կհիշի ամեն ինչ🩷
Խաղաղ և առողջ մեծանան մեր բոլոր բալիկները❤️

‼️Ձեր հարմարության  համար, խնդրում եմ✅Եթե ԱՀԱ(համընդհանուր ապահովագրությամբ) ցանկանում եք այցելել ինձ մոտ, զանգահարեք 09...
29/10/2026

‼️Ձեր հարմարության համար, խնդրում եմ
✅Եթե ԱՀԱ(համընդհանուր ապահովագրությամբ) ցանկանում եք այցելել ինձ մոտ, զանգահարեք 091319677 աշխատանքային ժամերին , թելադրեք Ձեր ՀԾՀ-ն, ստուգենք ուղեգրի կարգավիճակը, նոր մոտեցեք🩷

‼️40-ից հետո կնոջ օրգանիզմը փոխվում է․ բայց արդյո՞ք ամեն ինչ պետք է վերագրել տարիքին։Կանայք հաճախ ասում են․🌹«Տարիքս է, դ...
22/10/2026

‼️40-ից հետո կնոջ օրգանիզմը փոխվում է․ բայց արդյո՞ք ամեն ինչ պետք է վերագրել տարիքին։

Կանայք հաճախ ասում են․
🌹«Տարիքս է, դրա համար եմ հոգնում»։
🌹«Քունս խանգարվել է, երևի նյարդերից է»։
🌹«Սեռական հարաբերության ժամանակ անհարմարություն եմ զգում, բայց դա տարիքի հետ բնական է»։

⛔️Սակայն որպես գինեկոլոգ՝ ուզում եմ ընդգծել․ տարիքը պատճառ չէ կնոջ կյանքի որակի վատացումը լուռ ընդունելու համար։

40 տարեկանից հետո, իսկ որոշ կանանց մոտ՝ ավելի վաղ, կարող են ի հայտ գալ հորմոնային փոփոխություններ, որոնք կապված են պերիմենոպաուզայի՝ դաշտանադադարից առաջ ընկած անցումային շրջանի հետ։

🔹 Դաշտանային ցիկլի փոփոխություններ
🔹 Գիշերային քրտնարտադրություն և ջերմության հանկարծակի ալիքներ
🔹 Քնի խանգարումներ և հոգնածություն
🔹 Տրամադրության փոփոխություններ, դյուրագրգռություն
🔹 Սեռական ցանկության նվազում
🔹 Հեշտոցի չորություն և սեռական հարաբերության ժամանակ ցավ կամ անհարմարություն

Սակայն կարևոր է հիշել՝ այս բոլոր գանգատները պարտադիր չէ, որ պայմանավորված լինեն միայն հորմոնային փոփոխություններով։ Երբեմն դրանց պատճառը կարող է լինել նաև վահանաձև գեղձի հիվանդությունը, սակավարյունությունը կամ այլ առողջական խնդիրներ։

Լավ նորությունն այն է, որ այս գանգատներից շատերը հնարավոր է մեղմել։ Ժամանակակից գինեկոլոգիան առաջարկում է անհատական մոտեցումներ՝ կախված կնոջ ախտանիշներից, առողջական վիճակից և կարիքներից։

Մի՛ համակերպվեք անհարմարության հետ միայն այն պատճառով, որ անցել եք 40 տարեկանը։ Ձեր առողջությունն ու կյանքի որակը կարևոր են ցանկացած տարիքում։

👩‍⚕️ Սիրելի՛ կանայք, ուզում եմ ձեզ մի հարց տալ։

40 տարեկանից հետո ո՞ր փոփոխությունն է ձեզ ամենից շատ անհանգստացնում՝ քնի խանգարո՞ւմը, դաշտանային ցիկլի փոփոխություննե՞րը, տրամադրությո՞ւնը, թե՞ ինտիմ անհարմարությունը։

Գրեք էջին(մեկնաբանություններում կարիք չկա🙂)։ Ձեր հարցերը կարող են օգնել նաև այլ կանանց հասկանալ, որ իրենք միայնակ չեն։

#ԿանանցԱռողջություն #Գինեկոլոգ #Պերիմենոպաուզա #ԿանանցԱռողջություն40իցՀետո
#гинекология
☎️091319677

Address

Гераци 7
Yerevan
0003

Telephone

+37491319677

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ida Navasardyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ida Navasardyan:

Shortcuts

Share