10/11/2026
Երբ արվեստն ու բժշկությունը միավորվում են, ծնվում են յուրահատուկ ստեղծագործություններ։ 🎨
Վանաձորի Պրոտոն մասնաճյուղում տեղադրված ստեղծագործությունից հետո նկարիչ Տիգրան Թադևոսյանը նոր գաղափարով է հանդես եկել՝ այս անգամ «Պրոտոնի» նոր մասնաճյուղի համար։
Նարեկ Մատինյանի հետ բազմաթիվ էսքիզներից ու քննարկումներից հետո ծնվել է մի կտավ, որը միավորում է բժշկությունն ու գեղանկարչությունը։ Ստեղծագործության մեջ արտացոլված են կենտրոնի տեխնոլոգիաները, նյարդային համակարգի դինամիկան և մի փոքրիկ աղջնակի ճանապարհ, որը խորհրդանշում է բժշկական միջավայրում երեխաների ու մեծահասակների՝ վախից զերծ, ապահով զգալու գաղափարը։
Գեղանկարիչ Տիգրան Թադևոսյանի համար այս աշխատանքը պարզապես կտավ չէ, այլ արվեստի, բժշկության և բնության գեղեցիկ միաձուլում։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am