Pavel Sotskiy

Call Directions Website Contact the practice

Pavel Sotskiy 🇦🇲 Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, սոնոգրաֆիստ, PhD
(312)

13/11/2026

Ժամանակակից հիստերոսկոպիկ վիրահատության միջոցով հնարավոր է տեսողական հսկողությամբ հեռացնել միջնապատը՝ վերականգնելով արգանդի խոռոչի բնականոն կառուցվածքը րոպեների ընթացքում։

🤰Հղիության ժամկետի ճիշտ որոշումը կարևոր է պտղի զարգացման ընթացքը գնահատելու, անհրաժեշտ հետազոտությունները ճիշտ ժամանակին...
11/11/2026

🤰Հղիության ժամկետի ճիշտ որոշումը կարևոր է պտղի զարգացման ընթացքը գնահատելու, անհրաժեշտ հետազոտությունները ճիշտ ժամանակին իրականացնելու և ծննդաբերության հավանական ամսաթիվը հաշվարկելու համար։

Հղիության ժամկետը որոշվում է հիմնականում երեք եղանակով։

💡1. Վերջին դաշտանի առաջին օրվա հիման վրա

Սա հղիության ժամկետը հաշվարկելու ընդունված մեթոդն է։ Հաշվարկը սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից, այլ ոչ թե բեղմնավորման օրվանից։ Ստանդարտ 28-օրյա ցիկլի դեպքում բեղմնավորումը սովորաբար տեղի է ունենում մոտ երկու շաբաթ անց։

💡2. Ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ)

Հատկապես հղիության առաջին եռամսյակում ՈՒՁՀ-ն հղիության ժամկետը որոշելու ամենաճշգրիտ մեթոդներից է։ Այն իրականացվում է սաղմի չափումների, մասնավորապես՝ գագաթ-պոչուկային երկարության (CRL) հիման վրա։

💡3. Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) դեպքում

Այս պարագայում հղիության ժամկետը որոշվում է՝ հաշվի առնելով ձվաբջջի բեղմնավորման ամսաթիվը, սաղմի «տարիքը» և տեղադրման օրը։ Սա թույլ է տալիս բավականին ճշգրիտ հաշվարկել հղիության ժամկետը։

Իսկ ո՞ր մեթոդն է առավել ճշգրիտ։

Հղիության առաջին եռամսյակում կատարված ՈՒՁՀ-ն համարվում է ժամկետը ճշգրտելու ամենահուսալի եղանակներից մեկը։ Եթե վերջին դաշտանի ամսաթվով հաշվարկված ժամկետը և ՈՒՁՀ-ի տվյալները տարբերվում են, բժիշկը գնահատում է տարբերության չափը, դաշտանային ցիկլի առանձնահատկությունները և որոշում հղիության առավել հավանական ժամկետը։

Կարևոր է հիշել՝ հղիության ժամկետի ճիշտ որոշումը պարզապես օրերի հաշվարկ չէ․ այն կարևոր նշանակություն ունի հղիության ողջ ընթացքի ճիշտ վերահսկման համար։

Հղիության ընթացքի վերահսկումը սկսվում է ճիշտ ժամկետի որոշումից։

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները
11/11/2026

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները

Մամոգրաֆիան իրականացվում է հատուկ …

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ
11/11/2026

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուսը (ЦМВ) վարակիչ վիրուս է…

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը
11/11/2026

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Մարդու պապիլոմավիրուսը (Human Papillomavirus, HPV) աշխարհում ամենատարածված …

Տղամարդու հետազոտումը հղիության պլանավորման շրջանում
11/11/2026

Տղամարդու հետազոտումը հղիության պլանավորման շրջանում

Տղամարդու առողջական վիճակը պակաս կարևոր չէ բեղմնավորման և հղիության հետագա զարգացման հարցում․․․

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը
11/11/2026

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը կարևոր գործոն է …

Պտղի հետույքային առաջադրություն
11/11/2026

Պտղի հետույքային առաջադրություն

Հղիության ամբողջ ընթացքում պտուղը կարողանում է ժամանակ առ ժամանակ փոխել իր դիրքը։ 34-րդ շաբաթում պտուղը հիմնականում լինում է գլխային առաջադրությամբ․․․

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել
11/11/2026

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Տարիներ շարունակ տարածված էր այն կարծիքը…

10/11/2026

Յուրաքանչյուր տեղադրված սաղմ իր հետ բերում է մի նոր հույս, մի նոր սպասում և ամենակարևորը՝ մայրանալու երազանքին ևս մեկ քայլով մոտենալու հնարավորություն։ ❤️

Թող այսօրվա փոքրիկ սկիզբը դառնա վաղվա ամենամեծ երջանկությունը։ 🤍

Address

Արմենակ Արմենակյան 123
Yerevan
0047

Telephone

+37496176176

Alerts

Be the first to know and let us send you an email when Pavel Sotskiy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Pavel Sotskiy:

Shortcuts

Share