12/10/2026
20 ՓԱՍՏ ԻՄ ՄԱՍԻՆ
1. Ծնվել եմ Ալավերդի քաղաքում, 12:09, ժամը 12:09:
2. Նվագել սկսել եմ 5 տարեկանից, միշտ սիրել եմ լսել դասական և Լռությունը։
3. Մինչ հիմա իմ հանդիպած անբիծ, բարի ու ամենակարող հերոսը Հայրս էր։
4. Մորս կողմից ինձ ժառանգվել է բանաստեղծականությունը(Հ.Թումանյանի մոր կողմից), հորիցս`արդարությունն ու մեղեդին։
5. Այնպես է դրվածքս, որ միշտ հեռացել եմ աղմկոտ, պոռոտախոս և պարծենկոտ մարդկանցից։
6. Միասեր եմ և հավատարիմ, փխրուն և հզոր կամքով։
7. Կարոտում եմ բոլորին, ովքեր տպավորվել են իմ մեջ։
8. Շատ եմ սիրում ճամփորդել, բայց սիրածս երկիրը մնում էր Իտալիան։
9. Չեմ սիրում ցուրտը, թխելը, նախանձ մարդկանց, տոներին պատրաստվելը, ամեն գեղեցիկի երկար պատրաստման ընթացքը։
10. Իմ ամենասիրելի ու խորհրդավոր վայրն իմ Ընտանիքն է։
11. Պաշտում եմ հոգեբանությունը և ամեն ինչ` նրա հետ կապված։
12. Օրվա մեջ կարող եմ չսնվել, բայց անկարող եմ գեթ 1 էջ չկարդալ։
13. Իմ կյանքը բաղկացած է մեծ ու փոքր հրաշքներից, որոնք ակներև են։
14. Իմ հոգեբանը միշտ եղել է Բարձրյալը. հարցրել եմ, և պատասխանն ինչ-որ ձևով չի ուշացել։
15. Ես վստահ եմ, որ կարող եմ օգնել ցանկացած մարդու` գտնել իր փնտրածը։
16. Երբեք չհասկացա Փի Առ անողներին, ուրիշի հաշվին ապրողին, մեծամիտ, բամբասող մարդուն։
17. Ես ավելի քան վստահ եմ, որ ինձ հանդիպում են միայն ճիշտ մարդիկ։
18. Իմ մտերիմներն աշխարհի բոլոր ծայրերից են, ում սիրով ընդունում եմ մեր այգում, բայց մերժում եմ բոլոր հրավերները։
19. Ձմռանը սիրում եմ հյուրեր ընդունել, բայց ցրտից ալերգիայի պատճառով չեմ սիրում շփվել ցրտի հետ, ու բոլորիդ ջերմության կարիքն եմ ունենում:
20. Ամեն ինչ, նաև անտեսանելին տեսնում եմ ինտուիցիայի շնորհիվ։
Դրա շնորհիվ հեշտ է աշխատել նրանց հետ, ովքեր ճշմարտությունն են փնտրում:
Իսկ դուք ո՞ր կետը հավանեցիք։